Հայ ծանրորդները արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի 20 տարեկանների առաջնությունում
Սպորտ
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներ Նորայր Ավետիսյանը և Հակոբ Մկրտչյանը 77 կգ քաշային կարգում կանգնեցին պատվո հարթակին: Ավետիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 138 կգ, իսկ հրումում' 180, երկամարտի 318կգ արդյունքում հայ ծանրորդը երկրորդն էր: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ' Հակոբ Մկրտչյանը երրորդն էր 77 քաշային կարգում: Նա պոկեց 137 և հրեց 176 կգ քաշ և արժանացավ բրոնզե մեդալի:
Այս ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու