Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ավետիս Ահարոնյան. հայոց պատմության հայտնին և հայ գրականության անհայտը

Գիտություն և Մշակույթ

Ավետիս Ահարոնյանը շատերիս համար հիմնականում հայտնի է որպես քաղաքական գործիչ և Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ: Հենց նա է Հայաստանի կողմից ստորագրել Սևրի հաշտության պայմանագիրը: Սակայն անվանի գործիչը, մոտ քառասուն տարվա քաղաքական գործունեությանը զուգահեռ հեղինակել է ժամանակին տասը հատորով տպագրված պատմվածքներ և հիշողություններ: Խորհրդային համակարգն ամենայն մանրամասնությամբ աշխատել է ջնջել նրա գրական ժառանգությունը:

Բանասեր Վարդան Գրիգորյանի հետ «Արմենպրես»-ի զրույցն այն մասին է, թե ինչպես «Ավետիս Ահարոնյան. Հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը» գրքի հեղինակը, ով մոտ 20 տարի ուսումնասիրել է գրողի ստեղծագործությունը, գերվեց նրա գեղարվեստական ժառանգությամբ և ինչպիսի խոչընդոտներ հաղթահարեց:

-Ինչու՞ որոշեցիք Ձեր գիտական աշխատանքը նվիրել Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությանը:

-Վերակառուցման տարիներին, ավարտական շրջանում, ասպիրանտուրա դիմելիս պրպտումների մեջ էի, թե ինչ թեմա ընտրեմ, որը մեր իրականության համար դեռեևս անծանոթ լիներ: Ուղղությունը տարավ այն գործիչների ճանապարհով, որոնք մերժվել էին խորհրդային գաղափարախոսության հետևանքով: Այս հեղինակների թվում Հակոբ Օշականն էր, Լևոն Շանթը, նաև Ավետիս Ահարոնյանը: Մասնավորապես ինձ գրավեց այդ մարդու հանդեպ չափազանց խորհրդավոր վերաբերմունքը:

-Ո՞րն էր Ավետիս Ահարոնյանի խորհրդավորությունը:

-Գորբաչովյան վերակառուցման տարիներից սկսել էին գրել ժամանակին մերժված գրողների մասին: Թերթերից և ամսագրերից գտնում էի պատառիկներ Ահարոնյանի մասին՝ որպես գրողի, արձակագրի, պոետի և դրամատուրգի: Պարզվեց, որ նրա գործերը հրատարակվել էին տասը հատորով: Այդ իսկ պատճառով 1991թ. ասպիրանտուրա ընդունվելիս ընտրեցի Ավետիս Ահարոնյանի թեման: հետո բոլոր նոր ընդունված ասպիրանտներին իր մոտ հրավիրեց ՀՀ ԳԱԱ նախագահ երջանկահիշատակ Վիկտոր Համբարձումյանը, ով բոլորին հերթով հարցնում էր, թե որ բնագավառներից են, ինչ նորություն են պատրաստվում մտցնել իրենց ոլորտներ, և երբ հերթը հասավ ինձ ու հպարտորեն ասացի, որ Ավետիս Ահարոնյանի թեման եմ ընտրել, նա ինձ զարմացած հարցրեց. «Իսկ Ձեր ուժերը կբավե՞ն»: Պարզվեց, որ նա ոչ միայն ծանոթ էր Ավետիս Ահարոնյանի անվան հետ, այլև քաջատեղյակ էր:

-Ինչպիսի՞ դժվարությունների էիք հանդիպում՝ փնտրելով այն, ինչը գրեթե ոչնչացված էր:

-Սկսեցի քրքրել ակադեմիական գրականագիտությունը, և պարզվեց, որ Ավետիս Ահարոյնանի մասին ոչ մի տեղ նյութ չկա, իսկ այնտեղ, որտեղ նույնիսկ հիշատակություն կար, համապատասխան էջը գրքից խնամքով պոկված էր: Կարդալով Վահան Տերյանի հայտնի հոդվածը «Հայ գրականության գալիք օրը»՝ կգտնեք այսպիսի մի միտք. «Ավետիս Ահարոնյանի գրականությունը չէ մեր վաղվա գրականությունը»: Դա ավելի գրգռեց իմ հետաքրքրությունը: Սակայն Ազգային գրադարանի հատուկ արխիվներում կարողացա ծանոթանալ բազում հետաքրքրի տեղեկությունների Ահարոնյանի գործունեության մասին: Ասպիրանտուրա ընդունվելուս տարիներին երկրում բավականին ծանր սոցիալական և քաղաքական իրավիճակ էր, և այդ ֆոնի վրա անհրաժեշտ էր զբաղվել նաև գիտական աշխատանքով: Մի թեհրանաբնակ հայից պարզեցի, որ Իրանում վերահրատարակվել է Բոստոնում նախատպագրված Ահարոնյանի տասհատորյակը: Այն գրված էր դասական ուղղագրույամբ: Ինձ հաջողվեց ձեռք բերել այդ հատորները, Իրանից ստացա: Մեկ շնչով կարդացի այդ տասը հատորը:

-Եվ ինչո՞վ է յուրահատուկ Ավետիս Ահարոնյանի գրականությունը:

-Կարդալով իրեն՝ ավելի էր մեծանում ներքին վախս, և ավելի պարզ էի հասկանում Վիկտոր Համբարձումյանի խոսքերը: Իրականում, Ավետիս Ահարոնյանին մոտենալը բավականին բարդ գործ է, այնքան, որ քանի կարդում ես՝ հասկանում ես, թե որքան խորը, չափազանց ազգային գրող է, համամարդկային, և մեծ հումանիստ: Այդ իսկ պատճառով վախենում էի գրիչ վերցնել, որ հանկարծ սխալ բան չգրեի: Նա հանդիսանում էր Րաֆֆու հոգևոր աշակերտը: Այսպիսի գրական ճոխ լեզու Րաֆֆուց հետո մենք չենք ունեցել՝ այդքան հարուստ բառապաշարով: Նա եզակի գրողներից է, ով անդրադարձել է ազատագրական պայքարին, թուր ք-քրդական ջարդերին, իրեն կարդալուց նույնիսկ արյան հոտն եմ զգացել:

Իր ազատագրական շրջանի պատմվածքներով նա լավ հայտնի էր արևմտահայ ընթերցողին, իր գործերը կենդանության օրոք նույնիսկ թարգմանվել էին այլ լեզուներով: Դեռ տակավին երիտասարդ՝ 1898-1901 թ. արժանացել էր ֆրանսիական ակադեմիայի մրցանակին: Գաղտնիք չէ, որ ցարական կառավարությունը հետապնդում էր ազատամիտ մտավորականներին: Ձերբակալված Ահարոնյակի մասին քննիչը ասել էր հետևյալը. «Եթե պատկերավոր խոսենք Դաշնակցության և դրա գործիչների մասին, ապա առաջին տեղում պետք է դնել կազմակերպիչներին, այնուհետև ֆիդայիների շարանը, իսկ ամենավերևում, արծվի պես թևերը փռած, կանգնած է Ավետիս Ահարոնյանը, որի փետուրներից արյուն է ծորում. ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ»: Սա եղել է քննիչի եզրակացությունը, որը բեկման ենթակա չէր: Եվ Ֆրանսիայի դաշնակցականները կարողանում են այնպես անել, որ նրան կենդանի թողնեն և ազատ արձակեն: Բանտից ազատվելիս նա պայման է դնում, որ մենակ դուրս չի գա և իր հետ պետք է ազատվեն մի քանի հոգի ևս, այդ թվում՝ նաև Ավետիք Իսահակյանը:

-Դուք նշեցիք գրողի՝ ժամանակին տպագրված տասհատորյակի մասին, դրանք արևելահայերեն վերահրատարակվե՞լ են:

-Մեզ հասանելի է միայն իննսունականներին տպագրված «Խավարի մեջ» երկհատորյակը, թեպետ հույս կա, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրա «Ազատության ճանապարհի» շարքը կներառվի պետական աջակցությամբ հրատարակվելիք գրականության ցանկում:

-Իսկ ու՞մ համար է նախատեսված Ձեր գիրքը: Ո՞ւմ այն առավել հետաքրքիր և օգտակար կլինի:

- Ես գրել եմ գիտահանրամատչելի ոճով և փորձել եմ զերծ մնալ գիտական նեղ տերմինաբանությունից: Այն հասցեագրել եմ առաջին հերթին ուսուցիչներին, քանի որ միջին դասարանների ծրագրում կան Ահարոնյանի սիմվոլիստական ոճի պատմվածքները, օրինակ՝ ցեղասպանությանն առնչվող «Աքաղաղը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված