Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի «Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասին Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր Բարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ) Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ) Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը 

Լևոն Տեր-Պետրոսյանի բարձրացրած հարցերը մտորելու տեղիք են տալիս. Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին։

Բնականաբար բարձրացված հարցերը կարևոր են և մտորելու տեղիք են տալիս։

Հատկանշական են Տեր-Պետրոսյանի դիտարկումները Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության՝ հռչակագրում տեղ գտած դրույթների մասին, որոնք և անմիջականորեն առնչվում են հայ ժողովրդի գաղափարական ընկալման, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։

Այստեղ կա մի շատ ավելի խորը խնդիր, որը վերաբերում է հռչակագրի և դեռևս Հայաստանի Հանրապետության ստորագրությունը կրող ու Հայոց խորհրդարանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների միջև առկա հակասությանը։

Շատերը համոզված էին, որ հռչակագրի հրապարակմանը զուգահեռ ոչ միայն խորհրդարանից հետ կկանչվեին արձանագրությունները, այլև դրանցից ընդհանրապես հետ կվերցվեին Հայաստանի ստորագրությունները:

Այդ երկու փաստաթղթերի միջև առկա հակասությունները, մեղմ ասած՝ թուլացնում են հռչակագրում տեղ գտած Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցերի հաստատումը՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքի ենք հռչակագրում դրանք բարձրացնելու նպատակահարմարության մասին։

Եթե արձանագրությունները վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք ստանալու էին իրավական լրջագույն արժեք՝ ձեռք բերելով պայմանագրի կշիռ։

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը՝ թեկուզ չվավերացված, մնում է այդ արձանագրությունների տակ, Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները առավելապես պայմանավորվում են այդ դրույթներով։

Մի կողմից Հայաստանը ուժի մեջ է թողնում արձանագրությունների՝ «պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նաև «երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը» դրույթները:

Մյուս կողմից՝ հռչակագրում շեշտադրում է «1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում», ինչպես նաև «կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»։

Այս դիլեման Հայաստանի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջԽերսոնի շրջանում Ուկրաինայի հարձակումներից երեխաներ են տուժելԶբոսաշրջիկը բացահայտումներ է արել Մեքսիկայում ատամնաբույժների «մաֆիայի» մասինԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտը«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասինԹրամփը ցուցադրել է ոսկե քանդակ, որտեղ իրեն պատկերել է ԱՄՆ հիմնադիր նախագահների կողքինԴաշնային խորհուրդը հայտնում է Եվրոպայի «կեղծ ախտորոշման» մասինՍահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօրՄեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացըՈւկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրաՖինլանդիան չորս ժամով սահմանափակել է Ֆիննական ծոցում երթևեկությունըԲարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերքում է Կիևյան կամրջի աշխատանքների դադարեցման մասին լուրերըՈւկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունիցէլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացըԿարող է արդյոք Ռուսաստանը միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. ԶԼՄԱրագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենԿտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդու
Ամենադիտված