Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում 

Գործոններից մեկը պաշտոնյաների սերտաճումն է քրեական տարրերին

Հասարակություն

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից Հայաստանում տեղի ունեցան բազմաթիվ քրեական հանցագործություններ: Դրանցից մի մասի հետ կապված են նաև պետական պաշտոնյաների, պատգամավորների անուններ: Հասարակությունը մեծ հետաքրքրությամբ կարդում ու հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:
Ինչո՞վ է դա պայմանավորված, ո՞րն է հոգեբանական գործոնը, ո՞րն է մամուլի դերը, և ինչո՞ւ է հասարակությունն այսքան հետաքրքրվում բացասական ինֆորմացիայով: Այս և այլնի մասին Lurer.com-ի լրագրողը զրուցեց «Սոցիալական Արդարություն» ՀԿ-ի ղեկավար, հոգեբան , քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի հետ:

-Պարո՛ն Գասպարյան, որո՞նք են հանցագործությունների դիմելու հիմնական գործոնները:

-Հանցագործությունը սոցիալական վարքի ձև է, որը առաջանում է ներանձնային որակների և հասարակական իրողության փոխազդեցությունից: Գիտնականների մի խումբ կարծում է, որ դա գենետիկական երևույթ է: Կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են՝ սոցիալական խնդիր է: Իրականում հանցագործությունը վարքի ձև է, որը փոխազդում է մարդու ներաշխարհի և իրավիճակի հետ:

Այս ենթատեքստում հանցագործություններն աճում են՝ մի շարք գործոններով պայմանավորված:

Աշխարհի բոլոր երկրներում գործոններից մեկն էլ քրեական հեղինակությունների սերտաճումն է պաշտոնյաների հետ: Անհնար է Հայաստանում ակադեմիկոս անգամ դառնալ, եթե պետությունդ չի ուզում, եթե իշխանություն ունեցողը չի ուզում: Նույն ձևով քրեական աշխարհն է: Պետությունը մի մարմին է, որը կա՛մ հանցանքի հետ սերտաճում է, կա՛մ վերացնում այն, և այստեղ մենք գործ ենք ունենում հանցագոծության և երկրում որոշում կայացնող մարդկանց փոխհամաձայնեցված գործունեության հետ:

Եթե հանցագործությունը սերտաճում է պետական մարմինների, քաղաքական գործիչների հետ, քրեական հեղինակությունն էլ ձևավորվում է պետության իշխանության թույլտվությամբ: Հետևաբար, այդ հարաբերությունները վերածվում են «փոխկախյալության»:

Հանցագորոությունները ծնվում են նաև սոցիալական պայմաններից, սկսում են աճել տարբեր ճգնաժամերի պայմաններում, օրինակ' տնտեսական՝ երբ մարդու պահանջմունքային դաշտը իջնում է մինչև կենսաբանական պահանջմունքի բավարարման մակարդակին, երբ ճգնաժամը այնքան է սրանում, որ իջեցնում ես այդ աստիճանին: Այո՛, մշտապես աճում է հակահասարակական արարքների, իրավախախտումների, հանցագործությունների մակարդակը:

-Մամուլն ակտիվորեն լուսաբանում է կատարված հանցագործությունները, խոսվում է քրեական հեղինակությունների, պաշտոնյանների հետ նրանց կապի, հանդիպումների և այլնի մասին:
Ի՞նչ մթնոլորտ է ձևավորում մամուլն այս պարագայում:

Քրեական արդարադատության մասին հոդված տպագրելը շատ լուրջ գործ է, որովհետև հաճախ հոդվածը դառնում է հանցագործության գովազդ: Օրինակ' երբ նույն հոդված մեջ մանրկակրիտ նկարագրվում է թմրամիջոցի բաղադրությունը և օգտագոծման կարգը, ու ամբողջ մեղադրական եզրակացությունից ԶԼՄ-ն քաղվածք է անում, այդ կերպ մատուցվում է հանցագործությունը: Սա սխալ է: Հանցագործության տեսակներ կան, որ պետք չէ ընդհանրապես գրել: Գրելիս էլ պետք է գրել այնքան ընդհանուր ձևով և գրագետ, որպեսզի ի ցույց դրվի հանցագործության վատ կողմը:

-Բացասական ինֆորմացիայի հանդեպ հիմնականում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում՝ հատկապես երբ դրանք կապված են քրեական հեղինակությունների հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Երկրում ձևավորվել է լարված սոցիալական մթնոլորտ: Ոչ ոք չի հասկանում՝ ինչից է դժգոհ: Մարդկանց մոտ ձևավորվել է ներքին լարվածության, տագնապի մթնոլորտ, որ շուտով մի բան պետք է լինի: Սա ձևավորում է հույզ: Ես, որպես քաղաքացի, սկսում եմ կարդալ այն հոդվածները, որտեղ կա հույզ' ով ում սպանեց, ով ում հետ էր և այլն: ԶԼՄ-ները հասարակությանը չեն սովորեցնում տեսնել գեղեցիկը: Իրականում ՀՀ-ն հանցագործ երկիր չէ: Չկա այնպիսի երկիր, որտեղ գիշերը ժամը 4-ին այնքան անվտանգ ես, որքան ՀՀ-ում: Բայց միևնույն ժամանակ, երբ ԶԼՄ-ն տալիս է ինձ միայն բացասական լիցք, ինձ մոտ հետաքրքրություն է առաջանում. ես ուզում եմ տեսնել՝ Նուբարաշենի դեպքերն ինչ եղան, Գյումրիում ինչ եղավ:

Ի վերջո, քրեական աշխարհով հետաքրքրվում են հանցագործը, տուժողը, վկան, այդ գործին կապակցվող անձինք կամ այդ ոլորտի հետազոտողներ: Նորման սա է, որովհետև հանցագործությունը փոքր ոլորտ է:

Մենք չունենք ֆիլմեր, մուլտեր: Ոչ մի հեռուստասերիալ իրեն չի կարող թույլ տալ մի քիչ բյուջե ունենալ, որպեսզի քրեական արդարադատության փորձագետներ կոնսուլտանտ բերի: Այլընտրանք քիչ ունենք. կա՛մ պետք է նայենք երգիչ-երգչուհիներին՝ ով ում հետ ամուսնացավ, կա՛մ՝ քաղաքականությամբ հետաքրքրվենք:

Ն. Ա.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասին
Ամենադիտված