ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Ջուրը ցանկանում են թանկացնել, բայց համակարգում ներդրումներ են խոստանում

Հայաստան

«Երևան ջուր» ընկերությունն օրեր առաջ դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու ջրի սակագինը: Ընկերություն առաջարկում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը՝ սահմանելով դրա սակագինը 172.6 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): «Արմենպրես»-ը զրուցել է «Երևան ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանի հետ և պարզել սակագնի փոփոխման հետ կապված հարցերի պատախանները:

-Պարո՛ն Սարգսյան, խմելու ջրի սակագնի բարձրացումը որքան ընկերության համար անհրաժեշտ, այնքան էլ սպառողի համար անցանկալի գործընթաց է: Ինչո՞ւ որոշվեց սակագինը վերանայելու պահանջ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

-Կառավարության հետ կնքված վարձակալության պայմանագրով յուրաքանչյուր տարի «Երևան ջուր» ՓԲԸ-ն հանձնաժողովին է ներկայացնում մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները՝ հաջորդ պայմանագրային տարվա համար: Երբ 2005 թվականին կնքվեց այս պայմանագիրը և ստեղծվեց «Երևան ջուր» ընկերությունը, որոշվել էր, որ այն գործելու է 2006 թվականի հուլիսից մինչ 2016թ. հուլիսը: Իր գործունեության տարիներին ընկերությունը կատարել է բոլոր այն պահանջները, որ դրել էր Կառավարությունը: Այլ հարց է հասարակական պահանջը, որը մի կողմից արդարացված է, քանի որ մարդիկ ցանկանում են ունենալ ջրամատակարարման լավ համակարգ և մշտական ջուր, իսկ մյուս կողմից՝ չի համապատասխանում Կառավարության կողմից դրված պահանջներին:

Ջրի սակագինը որոշվում է չորս բաղադրիչներով՝ էլեկտրաէներգիայի սակագին, սղաճ, եվրո/դրամ փոխարժեքի հարաբերություն և վաճառվող ջրի քանակը։ Առաջին երեքը մեզանից կախված չեն, դրանք մակրոտնտեսական ցուցանիշներ են, իսկ չորրորդը մեզանից է կախված։ Առաջին երեք գործոնները սովորաբար թանկացման միտում ունեն, որն էլ բնականորեն ազդում է նաև ջրի սակագնի վրա։ Մենք խոստացվածի պես երկու տարին մեկ իջեցրել ենք ջրի բազիսային սակագինը, սակայն վաճառքի սակագինը, ինչպես նշեցի, կախված է նաև այլ բաղադրիչներից, հետևաբար հնարավոր չի լինում նվազեցնել։

-Իսկ ինչո՞ւ որոշվեց հենց հիմա բարձրացնել այդ հարցը:

-Մեզ անցյալ տարի խնդրեցին, որ հետաձգենք սակագնի բարձրացումը, քանի որ այլ կոմունալ ծառայությունների սակագինը բարձրանալու էր: Մյուս կողմից էլ, այս տարի նախատեսված էր բազիսային սակագնի հերթական իջեցումը, հետևաբար գործընթացը ցնցումներով չէր ուղեկցվի: Նախորդ տարի որոշված էր, որ ջուրը պետք է 7.5 դրամով թանկանար, քանի որ մեծ սղաճ էր արձանագրվել, հետո էլ էներգիան թանկացավ։ Սակայն այս տարի արդեն որոշվեց 2.4 դրամ, որովհետև իջել էր ջրի բազիսային սակագինը, և մենք էլ ավելացրել էինք ջրի վաճառքի ծավալը։ Եթե 2006-ին մենք ստանում էինք 358 մլն խմ ջուր, անցյալ տ արի մենք ստացել ենք 290 մլն խմ ջուր: Այսինքն, մենք աղբյուրներից 68 մլն խմ քիչ ջուր ենք վերցնում: Դրան զուգահեռ, ջրի վաճառքի ծավալը նախկին 59 մլն խմ-ից դարձրել ենք 64.5 մլն խմ:

-Եթե վերադառնանք սակագնի վերանայման խնդրին, ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ հասարակ քաղաքացու վրա:

-Մենք հաշվարկել ենք, որ ներկա բարձրացումն ընտանիքի հաշվով կազմելու է ամսական մոտ 25 դրամ ավելորդ ծախս: Սակայն դրա դիմաց մենք մշտապես բարելավում ենք համակարգը, բարձրացնում ջրամատակարարման տևողությունը: Մարդիկ ավելի շուտ էմոցիաներով են դատում այս հարցը և փորձում մեղադրել, սակայն շատերը չգիտեն էլ, թե ամսական որքան են վճարում ջրամատակարարման համար: Մեզ համար այսօր սակագինը չունի էական նշանակություն, մեր շահույթը ձևավորվում է ոչ թե սակագնից, այլ տնտեսումներից: Սա մեզ համար ավելի շուտ ճշգրտման գործընթաց է, որովհետև սակագնի այսչափ բարձրացումը չի կարող համակարգի համար ունենալ զգալի նշանակություն, իսկ մենք չենք կարող սրանից օգուտ ստանալ:

-Ասացիք, որ տնտեսումների հաշվին է ընկերությունը շահույթ ստանում: Տնտեսման ի՞նչ ծավալների մասին է խոսքը:

-Նախ նշեմ, որ երբ «Երևան ջուր» ընեկրությունը սկսեց համակարգի բարեփոխումները, այն բոլորովին անմխիթար վիճակում էր: Տասնյակ տարիներով չվերակառուցված համարագ, որտեղ ջրի կորստի և որակի խնդիր կար։ Սկզբում ժողովուրդն ասում էր՝ մեզ ջուր տվեք և կարևոր չէ, թե ինչպես, սակայն մենք գնացինք այլ ճանապարհով: Մենք հայտարարեցինք, որ ոչ թե պետք է ջուր տալ, այլ պետք է համակարգն այնպես զարգացնել, որի արդյունքում մարդիկ ջուր ստանան: Արդյունքում փոխվեցին ջրգծերն ու վերակառուցվեցին դիտահորերը: Այն վարչական շրջանները, որոնք տարիներ շարունակ ստանում էին Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջուրը, սկսեցին օգտվել Գառնիի և Ապարանի ավելի բարձրորակ ջրից: Եթե ջրամատակարարման շարունակականությունը 2009 թվականին կազմում էր 86 տոկոս, ապա հիմա՝ 98.1 տոկոս, այնինչ, մեր պարտավորությամբ սահմանված էր 95 տոկոս։ Ջրամատակարարման տևողությունը ևս բարձրացվեց: Ներկայում երևանցիների 87.4 տոկոսն ունի 23.5-24 տոկոս ջրամատակարարում, իսկ մինչև 17 ժամ ջրամատակարարում ունեցողների թիվը այնքան է կրճատվել, որ ապրիլից այդ ցուցանիշը դուրս է գալիս, այսինքն՝ նվազագույն շեմը սահմանում է 17 ժամ։

Մյուս կարևոր խնդիրն այն էր, որ ի սկզբանե մեր ջրամատակարարման համակարգը շատ էներգատար էր։ Մեր աշխատանքի սկզբում համակարգը տարեկան ծախսում էր 122 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ այսօր ծախսվում է 27 մլն կվտ/ժ: Մենք այդքան տնտեսում ենք շնորհիվ նրա, որ լեռներից ինքնահոս եկող ջրերի մակարդակն ավելացրել ենք, վերանորոգել աղբյուրները:

-Այսինքն այս տարիներն օգտագործվել են համակարգի օպտիմալացմա՞ն համար:

-Այո: Մենք հասել ենք նրան, որ 25 տոկոսով պակասեցրել ենք աղբյուրներից ջրի առքը, այսինքն՝ մոտավորապես 69 մլն խմ ավելի քիչ ջուր ենք վերցնում: Երևանը ջրի խնդիր երբևիցե չի ունեցել, խնդիրը ջուրը տեղ հասցնելն էր, իսկ դրա համար պետք էր համակարգն ամբողջությամբ վերկառուցել։ Երևանի ջրամակատարարման համարագը օպտիմալ չէր, այն դարձել էր շատ խոշոր, ծախսատար և անարդյունավետ, իսկ մեզ պետք էր ավելի կոմպակտ համակարգ, որ հնարավոր լիներ արդյունավետ կառավարել:

-Առաջիկա 1.5 տարին ի՞նչ ինդիրներ եք փորձելու լուծել:

-Այս ընթացքում ավարտին կհասցնենք սպառողների հետ պայմանագրերի հարցը: Քանի որ Խորհրդային միության տարիներին չեն եղել պայմանագրային հարաբերություններ, ապա մենք խնդիր ունեինք կարգավորելու սպառողների հետ հարաբերությունները իրավական հիմքերով։ Դրան զուգահեռ կառուցվում են նոր ջրագծեր, վերակառուցվում և արդիականացվում են բազմաբնակակարան շենքերի պոմպակայանները: Այժմ ծրագրում ենք իրականացնել նոր վարկային ծրագիր 20 մլն դոլար արժողությամբ: Իսկ մինչ մեր պայմանագրի ավարտը, կարծում եմ, 2 մլրդ դրամի չափով նոր ներդրումներ կկատարվեն համակարգում:

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված