Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին
Իրան
Իրանը դեռ պաշտոնական պատասխան չի ուղարկել ԱՄՆ-ի վերջին խաղաղության առաջարկին, քանի որ փաստաթղթում կան Թեհրանի համար անընդունելի կետեր։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի խոսքով՝ ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունները մոտալուտ համաձայնության մասին ավելի շատ քարոզչական բնույթ ունեն և կարող են ուղղված լինել ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին գործողությունների արդարացմանը։ Միաժամանակ նշվում է, որ Իրանը հետագայում պատրաստվում է իր պատասխանը փոխանցել ԱՄՆ-ին՝ Պակիստանի միջոցով։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Սպիտակ տանը վստահ են՝ Վաշինգտոնն ու Թեհրանը այժմ առավել մոտ են ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Այդ ֆոնին Թրամփը նաև հայտարարել էր Հորմուզի նեղուցում «Ազատության նախագիծ» գործողության ժամանակավոր դադարեցման մասին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ