Գյումրիում ակտիվիստները նվեր կհանձնեն ՌԴ գլխավոր դատախազին
Բլոգոսֆերա
Այսօր՝ ժամը 15:00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ, անցկացվելու է բողոքի ակցիա, որի ընթացքում ակտիվիստները պատրաստվում են նվեր հանձնել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Ակիվիստների պահանջը՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովին հանձնել հայկական կողմին:
Այս առիթով Ֆեյսբուքում էջ է բացվել, որտեղ մասնավորապես նշվում է.
«Հարգելի պրն. Չայկա,
Ընդունեք այս նվերը ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք Ձեր պարապությունը, կամ պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող է լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություներում:
«Նվերի ինչ լինելու մասին կիմանաք տեղում, սիրով հրավիրում ենք մասնակցել նվիրատվության արարողությանը»,- ասվում է ֆեյսբուքյան էջում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից