Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարության ցնցող հետևանքները
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը տեղեկատվական մեյնսթրիմից հետզհետե վերածվում է քաղաքական լուրջ գործոնի:
Կաթոլիկ աշխարհի հեղինակավոր առաջնորդի խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչաման գործընթացում հզոր դետոնատորի նշանակություն ունեցավ, և արդեն այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է մարդկության քաղաքակիրթ հատվածը, գոտեպնդված պոնտիֆիկոսի կոչով, պահանջում սեփական իշխանություններից ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Գործընթացը ձնագնդի էֆեկտով ու սրընթաց արագությամբ է առաջ ընթանում: Ահա, թե ինչպիսին է Հռոմի պապի խոսքի ազդեցությունը:
Ֆրանցիսկոս Պապին իսկապես հաջողվեց հաշված օրերի ընթացքում Թուրքիայի ժխտողականության քաղաքականության և հանցագործությունը կոծկող նրանց դաշնակիցների դեմ պահանաջտիրական կոալիցիա ձևավորել: Այն էլ՝ հաղթող կոալիցիա: Տպավորիչ է...»:
Կից նյութն՝ այստեղ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ