«Տեղեկատվական այն ֆոնը, որ վերջին շրջանում ձևավորվել է Հայաստանի շուրջը, պարտավորեցնող է»
Բլոգոսֆերա
Հրանտ Մելիք–Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուկրաինական Առաջին հեռուստաալիքը շատ հետաքրքիր հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին: 15 րոպեում և մեր մշակույթին, և արդի կեցությանը և Հայոց ցեղասպանության մասին ծավալուն տեղեկատվություն են տեղավորել: Միշտ հաճելի է, երբ Հայաստան այցելած օտար լրագրողներն այսքան լավ են զգում մեր երկիրը ու, ըստ էության, դառնում Հայասանի դեսպաններ իրենց պետությունում:
Տեղեկատվական այն ֆոնը, որ վերջին շրջանում ձևավորվել է Հայաստանի շուրջը, պարտավորեցնող է: Ինչպես ասում են, կողքից նայող աչքը շատ բան ուրիշ ձև է տեսնում: Այսօր մեր երկրի լայնածավալ պրոպագանդա է գնում ամբողջ աշխարհով մեկ: Եվ ուրեմն պետք է ձգտել լինել այնպիսին, որ, օրինակ, այս հաղորդումը դիտած ուկրաինացին վաղը իր համար այսպիսի լավ Հայաստան բացահայտի»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ