ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հիասթափությունն է հայտնել Օբամայի որոշման առնչությամբ
Բլոգոսֆերա
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Facebook սոցկայքի իր էջում գրառում է արել, որում իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշման առնչությամբ:
«Խորապես հիասթափված եմ, որ ԱՄՆ նախագահը 1.5 մլն հայերի կոտորածը կրկին չի բնութագրի որպես ցեղասպանություն: Որքա՞ն երկար պետք է զոհերը և նրանց ընտանիքները սպասեն, որ մեր ժողովուրդը համարձակություն ունենա դիմակայելու Թուրքիային Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի մասին ճշմարտության միջոցով: Եթե ոչ այս նախագահը, ով այդքան գեղեցիկ և ոգևորությամբ խոսում էր անցյալում, ապա էլ ո՞վ: Եթե ոչ 100 տարի անց, ապա էլ ե՞րբ»,- գրել է Շիֆը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն վաղուց է հպարտանում, որ փարոս է մարդկանց իրավունքների, վայրագությունների դեմ պայքարի, իր սեփական անցյալի և այլ երկրների անցյալի ցավոտ պահերի ճանաչման առումով:
«Նախորդ շաբաթ Հռոմի պապը խոսել է այն մասին, որ պետք է բուժել վերքը, որը շարունակում է արնահոսել` ճանաչված չլինելու պատճառով: Ես միայն ցանկանում եմ, որ դա լսի Վաշինգտոնը»,- նշել է Շիֆը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Դոնաֆն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը Սպիտակ տանն ամերիկահայ քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել էին, որ Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չի պատրաստվում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ