Թող վառ մնա բոլոր զոհերի հիշատակը. Քսենիա Սոբչակը Ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել
Բլոգոսֆերա
Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի և լրագրող Քսենիա Սոբչակն Instagram սոցկայքի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Սոբչակը, մասնավորապես, գրել է. «Թող վառ լինի Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ կողմերը ճանաչելն ուժեղներին բնորոշ երևույթ է: Վստահ եմ, որ Թուրքիան մի օր կճանաչի պատմության այդ սոսկալի պահը՝ չնայած, որ առայժմ Թուրքիայի կառավարությունն օգտագործում է Ռուսաստանին ծանոթ «շատ թուրքերի էլ են պատերազմի ժամանակ կոտորել» հռետորաբանությունը:
Աստված թող հայ ժողովրդին բարգավաճում ու բարօրություն տա: Հավերժ հիշատակ բոլոր զոհերին»:
Իր գրառմանը կից Սոբչակը տեղադրել է հետևյալ լուսանկարը`


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ