#ГеноцидАрмян հեշթեգը Թվիթերի ամենաակտուալ թեմաների շարքում է (լուսանկար)
Բլոգոսֆերա
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը սոցիալական ցանցերի ամենաակտիվ քննարկվող թեմաներից է:
Թվիթեր սոցիալական ցանցում #ГеноцидАрмян հեշթեգն արդեն իսկ ամենաակտուալ թեմաների 5-յակում է: Շատ մեծ քանակությամբ գրառումներ են կատարվում նաև #ArmenianGenocide և #ArmGenocide100 հեշթեգերի ներքո, թեև դրանք դեռևս չեն հայտնվել օրվա թրենդների մեջ:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ օգտագործվող հեշթեգերի ներքո շատ մեծ թիվ են կազմում թուրքական և ադրբեջանական գրառումները, որոնց մեծ մասը չեն վերաբերում օրվա խորհրդին և թեմայից շեղելու նպատակ են հետապնդում: Այդ գրառումներն ունեն հակահայկական բնույթ:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից