«Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք». Քեթրին Լիչ
Բլոգոսֆերա
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարելիցի.
«Այսօր մենք Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915թ. տեղահանման և սպանությունների հետևանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բլոգում գրել է դեսպանը: Քեթրին Լիչը նաև հրապարակել է խորհրդարանի պատգամավոր Ջոն Վիթինգդեյլի լուսանկարը, ով Երևանում ներկայացնում է Բրիտանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին:
Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ: Մեծ Բրիտանիան այդ պետությունների թվում չէ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ