Ցավում եմ, որ նույնիսկ 100 տարի անց ոչ բոլորն են ճանաչել 1.5 միլիոն մարդու սպանությունը. Քիմ Քարդաշյան (լուսանկար)
Բլոգոսֆերա
Հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար իր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից և գրել.
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այժմ ես հպարտ եմ, որ կարող եմ ասել, որ ես եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշահամալիրը և մարդկանց, ովքեր վերապրել են: Ես շատ հպարտ եմ, որ որ հայ ժողովուրդն այդքան ուժեղ է:
Ցավում եմ, որ նույնիսկ 100 տարի անց ոչ բոլորն են ճանաչել 1.5 միլիոն մարդու սպանությունը, բայց հպարտանում եմ այն փաստով, որ տեսնում եմ փոփոխություն. շատ մարդիկ սկսել են ճանաչել այս ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվելու, և շուտով բոլորը ճանաչելու են այն»:
Քարդաշյանն օգտագործել է #NeverForget #ProudArmenian հեշթեգերը:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ