Սկանդալային Դեն Բիլզերյանը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը. «Բիլզերյանների ընտանիքի կեսը սպանվել է»
Բլոգոսֆերա
Պոկերի հայազգի արքա սկանդալային Դեն Բիլզերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ:
«Թուրքական կառավարությունը սպանել է 1,500,000 հայերի: Բիլզերյանների ընտանիքի կեսը սպանվել է: Նրանք մինչ օրս հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը գիտակցելով՝ հնարավոր էր կանխել գերմանական Հոլոքոստը: Ես չեմ ատում թուրքերին դրա համար, որովհետև պատասխանատուներից ոչ մեկը ողջ չէ այսօր: Սակայն նրանք պետք է ընդունեն պատահածը, քանի որ պատմությունը կրկնվելու միտում ունի: Ես հաշվի չեմ առնում էթնիկ, կրոնական պատկանելությանը, քանի որ դրանք վերահսկողության սահմաններից դուրս են:
Հպարտ եղեք սեփական անձով՝ ինչին եք հասել, ինչ եք արել ուրիշների համար և թե ինչպես եք դուք վարվել դժվարությունների հետ ձեր կյանքում: Բոլոր այն մարդկանց, ովքեր հետևում ու գնահատում են ազատությունը և բոլոր զինվորներին / վետերաններին այնտեղ՝ #Respect:




















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ