«Մոտ մեկ միլիոն դոլարի ծաղիկ ենք խոնարհել մեր նահատակների հիշատակին»
Բլոգոսֆերա
Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ 2 միլիոն ծաղիկ են հաշվել: Տպավորիչ է, հուզիչ, բայց կարող էր լինել և օգտակար:
Յուրաքանչյուր ծաղիկը կես դոլարով եթե հաշվենք, կստացվի՝ մոտ մեկ միլիոն դոլարի ծաղիկ ենք խոնարհել մեր նահատակների հիշատակին:
Արդյո՞ք սուրբ նահատակների հոգին ավելի շատ չէր գոհանա, եթե այդ ծաղիկների գումարով երկու նոր դպրոց կառուցեինք կամ կաթի մշակման մի քանի հոսքագիծ գնեինք հեռավոր գյուղերի համար:
Արևմտյան, հատկապես ամերիկյան սգո մշակույթում կա «ծաղիկի փող» հասկացությունը, երբ սգո հանդիսության մասնակիցներին առաջարկվում է ծաղկեպսակների փոխարեն դրա գումարը փոխանցել որևէ հաշվեհամարի, և հավաքված գումարով բարեգործություն է արվում»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից