Հրանուշ Հակոբյանի խոսքը պարզապես կիքս չէր, այլ Սփյուռքի նախարարության պաշտոնական կարգախոսներից մեկը (լուսանկար)
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզվում ա՝ Հրանուշ Հակոբյանի էրեկվա մուննաթախառն կոչը սփյուռքահայերին, թե բարի եղեք, 1000-ական դոլար դրեք հայկական բանկերում, ոչ թե պահի տակ արված կիքս էր, այլ Սփյուռքի նախարարության պաշտոնական կարգախոսներից մեկը։ Ու ընդհանրապես, երբ նայում ես կարգախոսները, ոնց որ փող մուրալու նախարարություն լինի։
Հետաքրքիր ա՝ տեսնես՝ Հրանուշ Հակոբյանը նույն ձևով ինչի՞ մուննաթ չի գալիս իր նախկին ու ներկա շեֆերի, իր կուսակիցների ու թիմակիցների վրա, որ փողերը պահում են ոչ թե հայկական բանկերում, այլ արտասահմաններում։ Խոսքը մի քանի հարյուրավոր (եթե ոչ միլիարդավոր դոլարների մասին է)։
Ու մի բան էլ։ Սփյուռքի նախարարությունը 2008 թվականից կա՝ արդեն 7 տարի։ Մի հատ հաշվեք՝ քանի՞ տասնյակ միլիոն դոլար ա էս ընթացքում հատկացվել էս նախարարությանը, ու ի՞նչ օգուտ ենք տեսել դրա գործունեությունից»։



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից