Սկսվում է մի իսկապես կարևոր գործընթաց, որը բաց հրավեր է յուրաքանչյուրին. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ պատգամաբոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սկսվում է մի իսկապես կարևոր գործընթաց, որն ըստ էության բաց հրավեր է յուրաքանչյուրին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն հիմա արդեն մի միջավայր է, ուր տեղի են ունենում լրջագույն բովանդակային բանավեճեր, որոնք բնույթով ինտելեկտուալ են, ձևով՝ կրքոտ, էության մեջ սկզբունքային:
Մենք չենք ուզում ձևավորել մի միջավայր, որը զերծ է հակասություններից: Մենք ուզում ենք ձևավորել մի միջավայր, որտեղ հակասությունները լուծվում են իրար լսելու, փոխադարձ հարգանքի, փաստերի ու փաստարկումների միջոցով:
Հույս ունեմ Ձեզնից շատերը կմիանան այս չափազանց կարևոր և ապագայի առումով վճռորոշ խոսակցությանը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից