Երիտասարդների համար աշխատանքն առաջին հերթին ֆինանսական անկախություն է. Հովհաննես Մանուկյան
Բլոգոսֆերա
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարիներ են անցել այն ժամանակներից, երբ Աշխատավորի օրը համազգային տոն էր: Դրան սպասում էին անգամ Ֆիզկուլտուրայի ժամերին գերազանց քայլող աշակերտները՝ հույս ունենալով գոնե այդ տարի մասնակցել մայիսմեկյան շքերթին: Այսօրվա երիտասարդներին գուցե դժվար է հասկանալ այն ժամանակվա իրենց տարեկիցներին, որոնց ուրախանալու քիչ, բայց զգացմունքային առումով անհամեմատ մեծ առիթներ կային: Ամեն դեպքում՝ սերունդների երկխոսության թերևս ամենահաջող օրինակը աշխատանքի հանդեպ սերն է: Մեր երիտասարդների համար աշխատանքն առաջին հերթին ֆինանսական անկախություն է և ինքնուրույնության վերաբերյալ անառարկելի պատկերացում: Հետո միայն կհասկանան, որ այն մարդու ներքին պոտենցյալը բացահայտելու ամենափորձված եղանակն է, իսկ աշխատավայրը՝ կյանքի ամենաժամանակատար և պատասխանատու միջավայրը: Շնորհավորում եմ աշխատանքի վետերաններին, բոլոր աշխատողներին վաստակած տոնի առթիվ: Առաջին անգամ առիթ ունեմ Աշխատավորի օրվա կապակցությամբ շնորհավորել դուստրերիս՝ Անահիտին ու Բելլային, ինչի համար իսկապես հպարտ եմ: Բոլոր աշխատավորներին համապատասխան վարձատրություն եմ ցանկանում, իսկ աշխատանք փնտրողների ջանքերը պսակվեն հաջողությամբ»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից