Երգչուհի Էմմին ԱՄՆ-ում ամուսնացել է
Բլոգոսֆերա
Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարի օր...
Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահը, ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով:
Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ' կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:
Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից