«Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը». Հանրային քննարկում էլէներգիայի թանկացման դեմ
Բլոգոսֆերա
Ֆեյսբուք սոցցանցում ստեղծվել է «Հանրային քննարկում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ» միջոցառումը:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի ՀՀ ազատ քաղաքացիներ, այս տարի ևս ՀԷՑ-ը լկտիաբար ուզում է թանկացնել հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։ Թանկացումը կանխելու նպատակով մեր հետագա գործողությունները մշակելու համար հրավիրում ենք հանրային քննարկման մայիսի 14-ին ժամը 19:00, Ազատության հրապարակում։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարել այս անօրինականության դեմ, սիրով սպասում ենք»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից