Բորբոսնած յոգուրտ՝ սուպերմարկետներից մեկում (լուսանկար)
Բլոգոսֆերա
Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բազմիցս խոսել եմ սննդի անվտանգության ոլորտի բացերի մասին: Անդրադարձել եմ Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար կազմի աշխատանքի որակին, բայց ոնց տեսնում եմ ոչինչ չի փոխվում: Ահա «փայլուն» աշխատանքի հերթական ծիլերը:
Հայկ Հունանյանը մի լուսանկար է տեղադրել իր էջում, որտեղ հստակ երևում է բորբոսնած յոգուրտը: Ըստ սպառողի նա այդ յոգուրտը քաղաքի սուպերմարկետից գնել է իր երեխայի համար: Վերահսկողության ու ոչ ճիշտ աշխատանքի հետևանքն էլ հենց սրան է հանգեցնում է: Գոնե այն սննդամթերքը, որը օգտագործվում է հիմնականում երեխաների կողմից պետք է պատշաճ վերահսկել:
Հույս ունենանք, որ մի օր ՍԱՊԾ ղեկավարության առջև էլ կբացվի նման մի տեսարան և դրանից հետո այդ կառույցը ԿԳՈՐԾԻ, ԿԱՇԽԱՏԻ և ԿՎԵՐԱՀՍԿԻ:
Հ.Գ. Մնում է պարզել` յոգուրտը թուրքական էր թե ոչ, քանզի թուրքական ապրանքների նկատմամբ վերահսկողությունը այլ է»:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից