Օբամայի Twitter-ին մեկ օրում բաժանորդագրվել է ավելի քան 1.3 մլն ընթերցող
Բլոգոսֆերա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Twitter-ի միկրոբլոգին մեկ օրում բաժանորդագրվել է ավելի քան 1.3 մլն ընթերցող` փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
@POTUS (President Of The United States) օգտահաշիվը ստեղծվել է երկուշաբթի: Մեկ օրում նախագահը կատարել է երեք գրառում և բաժանորդագրվել 65 օգտատերերի: Առաջին գրառումը եղել է հետևյալը՝ «Ողջույն, Twitter: Սա Բարաքն է: Իրոք: 6 տարի է` պաշտոնում եմ, և միայն այժմ են ինձ տվել սեփական հաշիվը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Կա նաև @BarackObama հասցեով օգտահաշիվ, որին բաժանորդագրված է մոտ 60 մլն մարդ: Այն վարում են նախագահի վարչակազմի աշխատողները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից