Այն մասին, թե ինչ էր խորհրդանշում Geneology-ի բեմադրությունը
Բլոգոսֆերա
Եվրատեսիլ 2015-ում Հայաստանը ներկայացնող Geneology-ի խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացվել է մեր խմբի ելույթի ժամանակ բեմադրության նշանակությունը:
Խմբի էջում կարդում ենք. «Մեր բեմադրության մասին... Մութ անտառ է, որտեղ մեր մասնակիցները հայացքով լույս են փնտրում... Հայ ժողովուրդն էլ, անցնելով պատմության դժվարին քառուղիներ փնտրում է այդ լույսը... Ուժեղ քամի, փոթորիկ, որը խորհրդանշում է մեր պատմության դաժան դրվագները... Բայց, չնայած բոլոր դժվարություններին, ծառը մնում է կանգուն, ինչպես հայն է ՝ամուր, միասնական... Ոչ մի քամի չի կարող մեզ տեղահան անել և կտրել մեր արմատներից... Իսկ վերջին դրվագը խորհրդանշում է աշխարհով մեկ սփռված 13 միլիոն հայերին...»:



















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար