Ծնվել է Քիրա Նայթլիի առաջնեկը. E!News
Այլ
Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին և նրա ամուսինը՝ Klaxons խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, ծնող են դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով E!News հրատարակությանը:
Երեխայի սեռը, ինչպես նաև նրա անունն ու ծննդյան ամսաթիվը դեռևս հայտնի չեն:
Այն, որ 30-ամյա Քիրա Նայթլիին սպասում էր իր առաջնեկին, հայտնի էր դարձել անցյալ տարվա դեկտեմբերին: Դերասանուհին հազվադեպ էր խոսում իր հղիության մասին, սակայն հղի վիճակում ներկա է եղել մի քանի բարձրաշխարհիկ միջոցառումների, գրում է People հանդեսը:
Քիրա Նայթլին և Ջեյմս Ռայթոնը ամուսնացել են 2013 թվականի մայիսին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները