Հայաստանում ռուսական ռազմաբազան ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համակարգեր է ստացել
Հայաստան
БТР-80 զրահամեքենայի հիմքի վրա ներկայացված «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստանի ռուսական ռազմաբազա: Аյդ մասին հաղորդել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նորագույն բազմաֆունկցիոնալ ռադիոհետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման «Ինֆաունա» համակարգերն առաջին անգամ օգտագործվելու են գումարտակային և հիմնական տակտիկական զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունենալու ամառային շրջանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն համակարգերի հերթական խմբաքանակը Հայաստանում գտնվող ռազմաբազա կուղարկվի մինչև տարեվերջ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից