Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կիրականացվեն 180 հազար քմ փոսալցման աշխատանքներ (լուսանկար, տեսանյութ)

Հայաստան

Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքներն այս տարի մեկնարկել են ապրիլի 1-ից և արդեն մոտենում են ավարտին:

Ամբողջությամբ ավարտվել է Երևան - Սևան - Իջևան 148 կմ ընդհանուր երկարությամբ և Ոսկեպար - Նոյեմբերյան 59 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը:

 

Նշված հատվածներում աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական 6 կազմակերպությունների կողմից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանի խոսքով՝ փոսալցման աշխատանքների ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, ավտոճանապարհներին կրկին կկատարվեն համապատասխան աշխատանքներ։

 

«Ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում, առաջին հերթին կատարում ենք փոսալցման, այնուհետև՝ շահագործման և պահպանման աշխատանքները: Ճանապարհների սպասարկման գարուն-ամառ-աշուն ընթացքը ձգվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը», - ասաց Հրաչյա Բաղդասարյանը:

 

Սևանի տարածաշրջանում փոսալցման աշխատանքները մեկնարկել են ապրիլի երկրորդ տասնօրյակում և ավարտվել մայիսի 20-ին: Աշխատանքներն իրականացնող «Սևան ՃՇՇ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Լյովա Ալավերդյանի կարծիքով՝ ճանապարհները շատ դեպքերում վնասվում են անվաշղթաներով երթևեկող մեծ մեքենաներից:

 

«Այժմ ընթացքի մեջ են հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները, միջպետական ավտոճանապարհներին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել ենք», - ասաց Լյովա Ալավերդյանը:

Միջպետական մայրուղու Իջևանի հատվածի 36 կմ և Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածի 12 կմ երկարությամբ ճանապարհներին աշխատանքներն իրականացնում է «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Այստեղ վթարված հատվածների փոսալցումներն ավարտվել են մայիսի 21-ին:

 

Ճանապարհաշինական կազմակերպության գլխավոր ճարտարապետ Գառնիկ Թադևոսյանի խոսքով՝ միջպետական ավտոճանապարհին իրականացվել է 1280 քմ, իսկ Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածում՝ 80 քմ փոսալցման աշխատանքներ, նորացվել են նաև ճանապարհային նշանները:

«Այդ ճանապարհահատվածներում տեղադրվել է 29 ճանապարհային նշան: Ամբողջ տարվա ընթացքում ճանապարհային նշանները փոխվում են, բացի փոսային նորոգումը՝ իրականացնում ենք նաև սպասարկման բոլոր աշխատանքները», - նշեց Գառնիկ Թադևոսյանը:

 

Ոսկեպար - Նոյեմբերյան միջպետական նշանակության ավտոճանապարհի 47 կմ երկարությամբ ճանապարհը կարգի է բերվել ու նորմալ երթևեկելի դարձել «Լևոն երկրորդ» ՍՊ ընկերության կողմից: Չնայած այս Ճանապարհի որոշ հատվածներ գտնվում են անմիջապես հակառակորդի դիտակետում, շինարարները սահմանված ժամկետում կատարել են նախապես պլանավորած աշխատանքներ:

 

«Մայիսի 21-ին ավարտել ենք միջպետական ճանապարհների փոսային նորոգումները: Հանրապետական ավտոճանապարհներին աշխատանքները կավարտենք մինչև այս ամսվա վերջ: Սահմանամերձ ճանապարհ է, մոտ 4 կմ այն կողմ հակառակորդն է։ Ճանապարհի 24-28 կմ-ն անչափ վտանգավոր հատված է։ Չնայած դրան՝ մեր ճանապարհաշինարարները կարգի են բերել ճանապարհը», - ասաց «Լևոն երկրորդ» ՍՊԸ ճարտարապետ Արթիկ Աբովյանը:

 

Հայաստանի ճանապարհներին 2015թ. ընթացքում, ըստ նախնական հաշվարկի, կիրականացվեն շուրջ 180 հազար քմ փոսային նորոգումներ: Նախատեսվում է մինչև հունիսի 1-ն ամբողջությամբ ավարտվել միջպետական, իսկ մինչև հունիսի 10-ը՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվող փոսալցման աշխատանքները:

 

Դրանց ավարտից հետո ճանապարհաշինարարների հիմնական ուշադրությունն ուղղված կլինի հաջորդ փուլի՝ կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման, վնասված ճանապարհային նշանները նորով փոխարինելու աշխատանքներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս
Ամենադիտված