Շոն Քոներիի մասնակցությամբ «Անվանի ջենտլմենների լիգան» ֆիլմը շարունակություն կունենա
Գիտություն և Մշակույթ
Հոլիվուդյան 20th Century Fox կինոընկերությունը որոշում է ընդունել նկարահանել «Անվանի ջենտլմենների լիգան» ֆիլմի շարունակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Variety շաբաթահանդեսը:
«Անվանի ջենտլմենների լիգան» ֆիլմում նկարահանվելուց հետո բրիտանացի Շոն Քոներին 2003 թվականին ավարտեց իր դերասանական կարիերան: Այժմ Հոլիվուդում չեն բացառում, որ Քոներին կարող է ընդունել կինո վերադառնալու առաջարկությունը և նկարահանվել սիքվելում:
«Անվանի ջենտլմենների լիգան» ժապավենը, որը հիմնված էր Ալան Մուրի և Քևին O՛ Նիլի համանուն կոմիքսների շարքի վրա, հիացմունքով չընդունվեց հանդիսատեսների կողմից, ինչն ակնկալում էին ֆիլմն ստեղծողները:
Ճիշտ է, առևտրային առումով կինոնկարը հաջողություն ունեցավ. 78 մլն դոլար արտադրական ծախսերի դեպքում այն հավաքեց շուրջ 179,2 մլն դոլար: Քննադատները նույնպես սառնությամբ վերաբերվեցին ֆիլմին: Արդյունքում 20th Century Fox ստուդիան հրաժարվեց ըստ այդ կոմիքսի հեռուստատեսային սերիալ նկարահանելու սկզբնական պլաններից:
Կինոնկարի էկրան բարձրանալուց 12 տարի անց, կինոընկերությունը կրկին վերադառնում է նախագծին, բայց սիքվելի ձևով: «Հոլիվուդը երկրորդ փորձն է կատարում»,-այդ կապակցությամբ նշում է Variety-ն:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այժմ նախագծի պրոդյուսերներն զբաղված են սիքվելի ռեժիսորի որոնմամբ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)