Բենիտեսը հայտարարեց «Նապոլիից» հեռանալու մասին. ապագայի, այդ թվում` «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ հարցերն արգելվել են
Սպորտ
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին, նախագահին և երկրպագուներին: Երկու տարի անց «Նապոլիում» աշխատանքս մոտեցավ ավարտին: Կիրակի մեզ կարևոր խաղ է սպասվում («Լացիոյի» դեմ հանդիպում), և ես կցանկանայի ավարտել հաղթանակով», – Բենիտեսի խոսքը մեջբերում է իտալական ակումբի թվիթերյան էջը:
Նշենք, որ, ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ մարզիչը կարիերան կշարունակի «Ռեալում», սակայն այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին արգելվել է մարզչին ապագայի մասին հարցեր տալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ