Նոր աղետ Բաքվում. պայթած ջրատարը հեղեղում է բնակելիները
Ադրբեջան
Ադրբեջանի իշխանությունների անգրագետ և կոռուպցիոն կառավարման արդյունքում մայիսի 19-ին Բաքվի Ազադլըգ պողոտայում 16-հարկանի բնակելի շենքի այրվելու հետևանքով 16 մարդու զոհվելու, 60-ից ավելի մարդու վիրավորվելուց հետո մայիսի 28-ին Բաքվին մի նոր աղետ է պատուհասել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով baku.ws պորտալը, Բաքվի Սուրախանիի շրջանի Ենի Գյունաշլը ավանի Q զանգվածում պայթել է ջրատար խողովակը: Խողովակից դուրս ժայթքող ջրի շիթի բարձրությունն անցնում է 10 հարկանի շենքի տանիքից: Այն սպառնում է հեղել տասնյակ բնակարաններ:
Ականատեսների խոսքով՝ մի քանի բնակարաններ արդեն հեղեղվել են: Բնակիչները հայտնվել են խուճապի մեջ: Միջադեպի վայր են ուղարկվել վերանորոգման բրիգադներ և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները