Թբիլիսիում կանցկացվի 101-րդ Վարդատոնը
Վրաստան
Թբիլիսիում կանցկացվի 101-րդ Վարդատոնը՝ նվիրված հայ մեծ աշուղ Սայաթ-Նովային: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնից տեղեկացնում են, որ այս տարի Վարդատոնը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում:
Միջոցառման կազմակերպիչներն են Վիրահայերի միությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանում ՀՀ դեսպանատունը, Թբիլիսիի քաղաքապետարանն ու Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունները:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները