Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

Արթուր Եդիգարյանը՝ «Դինամոյի», «Բարսելոնայի» և Մխիթարյանի հետ փոխհարաբերությունների մասին

Սպորտ

Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն Offside.by կայքին տված հարցազրույցում անդրադարձել է իր կարիերային, «Դինամո» տեղափոխությանը և Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերություններին:

Ֆուտբոլիստի ծավալուն հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

««Դինամոն» հետաքրքրություն էր ցուցաբերում դեռ դեկտեմբերին, ինձ զանգեցին ակումբից և ասացին, որ ցանկանում են տեսնել թիմում: Գիտեի, որ «Դինամոն» վատ ակումբ չէ, հաճելի էր, որ նման ակումբը հետաքրքրված է ինձնով, այդ պատճառով էլ ընդունեցի առաջարկը: Շատ տարբերակներ ունեի, սակայն կանգ առա «Դինամոյի» տարբերակի վրա: Գրավեց այն, որ ակումբը հեռանկարներ ունի: Միշտ ցանկացել եմ խաղալ այդպիսի ակումբում, որն իր առաջ բարձր նպատակներ է դնում»,- նշել է Եդիգարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է ինչ-որ մեկի հետ վիճել, ֆուտբոլիստը նշել է.

«Շատ եմ սիրում «Բարսելոնան», և եթե նա խաղում է «Ռեալի» դեմ՝ կարող եմ ինչ-որ մեկի հետ վիճել: Սակայն գործը կռվի չի հասնում: Ընկերս՝ Հենրիխ Մխիթարյանը, նույնպես հանգիստ մարդ է: Նրա հետ մանկություն ենք անցկացրել, խաղացել ենք միևնույն թիմում, շատ հաղթանակներ ենք տարել: Հետո նա գնաց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ ես՝ Իրան: Իհարկե, մինչ հիմա շփվում ենք իրար հետ, ամեն շաբաթ դիտում ենք միմյանց խաղերը, շնորհավորում ենք, եթե մեզնից ինչ-որ մեկը գոլ է խփում»:

Իսկ հարցին, թե արդյոք մարզիչը հետևո՞ւմ է՝ ինչով են զբաղվում ֆուտբոլիստներն ազատ ժամանակ, Եդիգարյանը հավելել է.

«Ոչ, եթե դու խաղում ես բարձրագույն լիգայում, ապա մարզիչն ինքն է ընտրում լավ ֆուտբոլիստ-պրոֆեսիոնալների և պատասխանատու է նրանց արդյունքի համար:

Ինձ համար այժմ գլխավորն արտերկրում խաղալն է, իմ երկրի բոլոր ֆուտբոլիստներն են այդպես մտածում, որքան շատ մարդ է խաղում օտարերկրյա լավ առաջնություններում, այնքան ուժեղ է ազգային հավաքականը: Իսկ երբ հասկանամ, որ այլևս չեմ համապատասխանում, կարելի կլինի մտածել հայրենիք վերադառնալու մասին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս
Ամենադիտված