100 միլիոն դոլարով վաճառվում է Մայքլ Ջեքսոնին պատկանած ռանչոն
Այլ
Հռչակավոր «Նևեռլենդ» հեքիաթային ռանչոն, որը պատկանել է փոպ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին, աճուրդի է հանվել 100 միլիոն դոլարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ջեքսոնի սիրելի կացարանը փոխել է անունը և վաճառողների ցուցակում նշված է որպես Sycamore Valley ռանչո, նշել է Wall Street Journal թերթը: Նաև 2,7 հազար ակր մակերեսով կալվածքից անհետացել են ատրակցիոնների հանգստապուրակը և այնտեղ ապրող օրանգուտանգներն ու փիղը: Նախկինի պես ռանչոն զարդարում են լեգենդար՝ ծաղկե ժամացույցը, որն արտասանում է «Նևեռլենդ» և կայարանով երկաթուղին:
Երգիչը կալվածքը ձեռք է բերել 1987 թվականին 19,5 միլիոն դոլարով և այն վերանվանել է «Նևեռլենդ» ի պատիվ հեքիաթային կղզու՝ Փիտեր Փենի մասին ստեղծագործություններից: Ջեքսոնն այստեղ ապրել է գրեթե 20 տարի, բայց 2008 թվականին հարկադրված է եղել պարտքերի պատճառով ռանչոն վաճառել:
Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում՝ ուժեղ ներգործող պատրաստուկների գերբաղադրաքանակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները