Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Արցախ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 4-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։
Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան