Կառավարական նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի նոյեմբերին
Հայաստան
Կառավարական նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ընթանում են հաջողությամբ: Այն շահագործման կհանձնվի 2015-ի նոյեմբերին: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստում, ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցի:
«Շենքը նախատեսվում էր շահագործման հանձնել 2016-ի ապրիլին, սակայն աշխատանքները բավականին արագ են ընթանում և արդեն սեպտեմբերի երկրորդ կեսին աշխատանքները կավարտվեն»,- ասաց Սարգսյանը: Դրանից հետո էլ կիրականացվի շենքը գույքով համալրելու աշխատանքը: Գույք ձեռք բերելու քայլեր արդեն իրականացվում են:
ՀՀ ԱԳՆ շենքի գնորդ հանդիսացող «Տանգո» ընկերությունը պարտավորվել է կառուցել կառավարական նոր շենք, որտեղ էլ կտղափոխվեն ՀՀ ԱԳ, Արդարադատության նախարարությունները և այլ գերատեսչություններ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից