Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

Որոշ պատգամավորներ բոյկոտեցին Զարուհի Փոստանջյանի օրինագծի քննարկումը

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրենքի նախագծի քննարկումը որոշեց անցկացնել դռնփակ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նիստը փակ անցկացնելու առաջարկով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Զարուհի Փոստանջյանը խնդրեց հիմնավորել փակ անցկացնելու պատճառը' նշելով, որ գտնվում են ժողովրդավար օրենսդիր քաղաքական մարմնում, և յուրաքանչյուր բանավեճ պետք է լայն հանրությանը հասանելի լինի: «Հիմնավորումներ կան ու շատ հստակ են: Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ երբեմն աշխատանքները փակ ռեժիմով են լինում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը ժողովրդավար երկիր չէ: Կան պատմագիտական բնույթի շատ վտանգավոր անճշտություններ այս նախագծում, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է մեզ վնասել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը' ի պատասխան Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց իր համաձայնությունը հարցի քննարկումը փակ ձևով անցկացնելուն՝ նշելով, որ այլապես քաղաքական գործիչները կարող են կաշկանդված լինել որոշակի գնահատականներ տալու առումով: «Մենք որպես այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներ, կցանկանայինք, որ փակ աշխատանքային ռեժիմով անցկացվեր քննարկումը: Մենք չենք ասում, որ սա գաղտնի փաստաթուղթ է, այն տարածված է: Մենք ուզում ենք փակ լինի այն մասը, երբ մենք մեր մոտեցումներն ենք ձեզ ներկայացնելու' հորդորելու ձեզ, որ հետ վերցնեք, կամ մեկ այլ բան անել, որ մենք մեզ կրակը ընկած վիճակում չզգանք: Ոչ ոք ձեզ չի կաշկանդում, որ հետո ինչ հայտարարություններ ցանկանում եք, անեք: Ես որպես նախկին արտգործնախարար չեմ ցանկանում իմ անունը շոշափվի մի քննարկման մեջ, որը զավեշտ կընկալվի իմ նախկին կոլեգաների կողմից»,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ նման օրենքի նախագիծ չպետք է քննարկել: «Մենք այս նախագիծը հանձնաժողովում քննարկել ենք արդեն: Այն ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ այս քննարկումը չարվի: Ես դուրս եկա նիստից և հետո իմացա, որ հետաձգել եք հարցի քննարկումը: Ես դուրս եմ գալու այս քննարկումից, իմաստ չեմ գտնում, որ նման հարց քննարկվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Ես այն սկզբունքին եմ հակված, որ արտաքին քաղաքականության ոլորտը պետք է էապես տարբերվի մյուս որոլտներից: Չեմ ուզում էլ ավելի կարևորել այս ոլորտը, բայց այստեղ, այնուամենայնիվ, հարցերի քննարկումը պարունակում է բազմաթիվ նրբություններ: Մենք վստահ ենք, որ տարբեր հարցադրումներ կլինեն մեր գործընկերուհուն, որը չենք ցանկանա, որ մամուլում հրապարկման ենթակա լինի: Կարծում եմ, որ մեր լրագրողները ըմբռնումով կմոտենան»,- նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ չհամարեցին օրենքի նախագիծը փակ ձևաչափով անցկացնել:

Մինչ հանձնաժողովականները կքվեարկեին բաց, թե փակ ձևաչափով անցկացնել նախագծի քննարկումը, Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը դուրս եկան նիստի դահլիճից: Անցկացվեց քվեարկություն և մեծամասնության ձայներով որոշվեց հարցը քննարկել փակ ռեժիմով:

Վիճահարույց հարցը Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի' Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին ՀՀ օրենքի նախագիծն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա
Ամենադիտված