Դավիթ Մարիկյանը հեռացավ «Շիրակից»
Սպորտ
«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը 22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանի հետ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մարիկյանը «Շիրակին» էր միացել 2013 թ. ձմռանը: Նա «Շիրակի» կազմում անց է կացրել 59 հանդիպում, որից 48-ը՝ Բարձրագույն խմբի առաջնություններում, 6-ը՝ գավաթային հանդիպում, 1 անգամ հանդես է եկել սուպերգավաթի խաղարկությունում և ևս 4 հանդիպում անց է կացրել Եվրագավաթներում: Դարձել է 3 գոլի և 3 ինքնագոլի հեղինակ:
«Շիրակի» կազմում Դավիթ Մարիկյանն արժանացել է Հայաստանի չեմպիոնի կոչման (2013), դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր (2013), արժանացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի (2014) և բրոնզե մեդալի (2015): Հանդես գալով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում' նա հրավիրվել է երիտասարդական հավաքական:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ