Աճուրդով կվաճառվի Ջոն Լենոնի կորած կիթառը
Գիտություն և Մշակույթ
Ջոն Լենոնի սիրած կիթառը, որը 1962 թվականին երաժիշտը կորցրել էր, կվաճառվի աճուրդով և, մասնագետների կարծիքով՝ կարող է դառնալ ամենաթանկ կիթառը վաճառքների պատմության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Gibson ֆիրմայի ակուստիկական կիթառը 2013 թվականին հայտնվել է բանեցված ապրանքների խանութներից մեկում:
Կիթառը կորել էր 1963 թվականին Լոնդոնում կայացած Ծննդյան տոների համերգից հետո:
Փորձագետները հաստատել են դրա իսկությունն ըստ լուսանկարների և կինոկադրերի:
Այն Բևեռլի Հիլզում աճուրդի կհանվի նոյեմբերի 6-ին:
Գործիքի ենթադրյալ արժեքը կազմում է 600-ից մինչև 800 հազար դոլար:
Աճուրդային տան սեփականատերը կարծում է, որ այդ կիթառը կարող է գերազանցել երկու տարի առաջ սահմանված ռեկորդը, երբ 965 հազար դոլարով վաճառվեց Բոբ Դիլանի կիթառը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)