Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակը «Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջ Վաշինգտոնն ամբողջությամբ վերահսկում է վենեսուելական նավթի արտահանումը. Ռայթ 20-30 հոգով հարձակվել, ծեծում էին․ կարող էին՝ մահացու հարվածներ հասցնել․մանրամասներ՝ ավագանու նիստից (տեսանյութ) Էնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky News Ես, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ․ Կարեն Վրթանեսյան Ռուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքը Բիթքոինի հունիսյան երկրորդ անկումը․ արժեքը նվազել է 60 հազար դոլարից Հրացաններ, նռնակներ, տարբեր տրամաչափերի փամփուշտներ․ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է՝ եղբոր դիմանկարը ջնջել են Իշխանությունը քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու․ Տիգրան Աբրահամյան 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց ՀԱԿ-ի ներկայացրած նախագծի շուրջ

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որը չներառվեց հաջորդ քառօրյայի օրակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' թեժ քննարկում ծավալվեց հանձնաժողովի նիստի ժամանակ «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» նախագծի շուրջ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ այդ նախագծով ցանկանում են խորհրդարանում քննարկել իրենց կատարած ուսումնասիրությունները, որոնք խախտումներ են հայտնաբերել գազի մատակարարման ոլորտում, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել գազի սակագնի իջեցման հարցն ուսումնասիրել: «Մենք վստահ ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքները բավարար են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկելու համար, որպեսզի նրանք քննարկեն գազի սակագնի իջեցման հարցը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ կան փաստեր, որոնք հանձնաժողովը կարող է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ իրականացված չարաշահումներն ուսումնասիրելու համար:

Արամ Մանուկյանը ներկայացրեց երկու փաստ, որոնք, ըստ նրա, վկայում են խախտումների մասին: «Այդ փաստերից մեկն այն է, որ գազ սպառող բոլոր իրավաբանական անձինք, վառում են որոշակի ծավալի գազ, իսկ գազի տեսուչներն իրավաբանական անձանց սպառած գազի քանակի վրա ավելացնում են ճնշման գործակից: Տարիներ շարունակ այդ կոռուպցիոն գործընթացն իրականանում է, և չկա որևէ հիմք, պայմանագիր գազ սպառող կազմակերպությունների հետ, որ պետք է այդպիսի հաշվարկ կատարվի»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա օրինակ բերեց, որ իրավաբանական անձը կարող է սպառել 10 հազար խորանարդ մետր գազ, որի դեպքում ճնշման գործակից անվան տակ տեսուչները բազմապատկում են այդ թիվը որոշակի ցուցանիշով և արդյունքում ստացվում է, որ 10 հազար խորանարդ մետրի դիմաց կարող են պահանջել 13 հազար խորանարդ մետր գազի համար նախատեսված գումար:

Այս փաստին ի պատասխան' Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց, որ իրավաբանական անձինք այդ հարցը բարձրացրել են ու ստացել պատասխան: Նրա տեղեկացմամբ՝ նման հաշվարկման մեթոդ գոյություն ունի, որը սահմանված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոները հաստատելու մասին» որոշման 6.1 հոդվածով: Այն է՝ «Մատակարարված գազի քանակը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) գրանցած ցուցմունքների տարբերությամբ: Հաշվառված բնական գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով: Սպառված բնական գազի քանակը չի ճշգրտվում, եթե սպառողը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով»:

Մյուս փաստը, որ բերեց Արամ Մանուկյանը, վերաբերում էր 10 հազար խորանարդ մետրից պակաս և ավելի գազ սպառողներին: Նրա խոսքով՝ կա մոտ 750 ընկերություն, որոնք սպառում են 10 հազար խորանարդ մետրի շեմին մոտ գազ, բայց հանցավոր համաձայնության են գալիս տեսուչների հետ և գրանցում, թե իբր օգտագործել են, օրինակ, 10 հազար 20 խորանարդ: Այդպիսով՝ նրանց համար գործում է 277 դոլար սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց' ի համեմատ 10 հազար խորանարդ մետրից պակաս գազ օգտագործողների, ում դեպքում' 1000 խորանարդ մետրի դիմաց այսօրվա դրությամբ գործում է մոտ 330 դոլար սակագինը: Արամ Մանուկյանի խոսքով՝ այստեղ ևս դատախազությունը կարող է ուսումնասիրություն իրականացնել և խախտումներ հայտնաբերել:

Վարդան Այվազյանը գոնե մեկ ընկերության անուն խնդրեց, որը նման մեքենայության է դիմում, սակայն, Արամ Մանուկյանը հակադարձեց, որ ինքը քննիչ չէ նմանատիպ ինֆորմացիա հաղորդելու համար: «Ասում եմ մի դեպք ասեք… դա նշանակում է, որ 800 կազմակերպությունների ասենք՝ ավել գումար վճարի»,- ասաց Վարդան Այվազյանը: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն Արամ Մանուկյանին առաջարկեց իրենց ուսումնասիրությունները ներկայացնել դատախազություն որպես հաղորդում հանցագործության մասին:

Նա հիշեցրեց, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, գնացել են Մոնիտորինգի խումբ ստեղծելու ուղղությամբ, որը յուրաքանչյուր կիսամյակ պետք է իր ուսումնասիրությունների հաղորդումը ներկայացնի Ազգային ժողովին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. ՌայթՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակըՌուբիոն հայտարարում է՝ Իրանին չի թույլատրվի տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից«Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՀոսպիտալացվել է 1,5 տարեկան երեխաՎաշինգտոնն ամբողջությամբ վերահսկում է վենեսուելական նավթի արտահանումը. Ռայթ20-30 հոգով հարձակվել, ծեծում էին․ կարող էին՝ մահացու հարվածներ հասցնել․մանրամասներ՝ ավագանու նիստից (տեսանյութ)Ալ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՆերկայացվել է Tenet Plus նոր բյուջետային քրոսովեր L4Մեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջԷնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky NewsԵս, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ․ Կարեն ՎրթանեսյանՌուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքըՖրանսիայի ազգային գրադարանում հայտնաբերվել են Մոցարտի կորած ստեղծագործություններըԲիթքոինի հունիսյան երկրորդ անկումը․ արժեքը նվազել է 60 հազար դոլարից ԱՄՆ-ն իբր օգտագործում է գաղտնի լազերային զենք Իրանի անօդաչուների դեմ. ռուս փորձագետի հայտարարությունՀրացաններ, նռնակներ, տարբեր տրամաչափերի փամփուշտներ․ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ դատական հայց կներկայացնի Բալթյան երկրների դեմ 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է՝ եղբոր դիմանկարը ջնջել ենՖոն դեր Լայենը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Զելենսկու հետ գաղտնի նամակագրության պատճառովՆատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբԻշխանությունը քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի խաղաղության օրակարգը՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վեհաժողովում Հայտնի են Առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենն ու խորհրդի կազմըԱշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. ՄեդվեդևՈւժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել․ Shamshyan.comՕլիմպիական չեմպիոն Բոդե Միլլերին մեղադրում են թմրանյութ պահելու մեջԵրևանում կորած չինացի աղջկան սահմանամերձ գյուղում են գտելԳլխիվայր շրջված «Nissan»-ը Գողթում. վթարն ավարտվել է առանց տուժածներիՀնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է. դեսպանՓոշու անթույլատրելի մակարդակ․ Հայաստանի 4 քաղաքում օդի աղտոտվածությունը գերազանցել է նորմանՆյու Յորք–Մոսկվա չվերթի «շամպունների գործը» ավարտվել է արդարացմամբ. բորտուղեկցորդուհիները անմեղ են ճանաչվելԻրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի երկրների հետՈւրախացողներին ասեմ՝ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատեղ փակվում է (տեսանյութ)Թուրքիան հարթակ կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների համար․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի(տեսանյութ)Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեցՌուս ռազմական փորձագետը կոչ է արել ամբողջությամբ անջատել Կիևի էլեկտրամատակարարումըՊակիստանի ԱԳՆ․ ամերիկացի և իրանցի փորձագետները կվերսկսեն բանակցությունները հաջորդ շաբաթՊԵԿ հարկային համակարգերը վաղը 1 ժամով անհասանելի կլինենՀունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվիՇերեմետևո օդանավակայանում կես ժամվա տարբերությամբ խափանվել են երկու Superjet ինքնաթիռների շարժիչներԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստԶելենսկու կնոջ ելույթը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում չեղարկվել էՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու սկզբից ի վեր Արևմուտքը Կիևին փոխանցել է 66 միլիարդ դոլարՈսկեթաս և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ
Ամենադիտված