Նոր սարքը արյան կաթիլի միջոցով կբացահայտի վիրուսներով վարակման պատմությունը
Գիտություն և Մշակույթ
Հարվարդի բիոինժեներները մշակել են VirScan թեստերի համակարգ, որը արյան մեկ կաթիլի միջոցով բացահայտում է անցյալում տարբեր վարակներով մարդու վարակման պատմությունը: Այս մասին տեղեկացնում է Science պարբերականը:
Նմանատիպ մեկ թեստը կարժենա ընդամենը 25 դոլար: Հարվարդի համալսարանը ներկայացնող Սթիվեն Էլեջը հայտարարել է, որ VirScan-ը յուրատեսակ ժամանակի մեքենա է. «Օգտագործելով այդ մեթոդիկան՝ մենք կարող ենք վերցնել արյան ոչ մեծ քանակ և պարզել, թե կյանքի նախորդ տարիներին ինչ հիվանդություններ է ունեցել տվյալ մարդը: Ներկայումս բժիշկները ստիպված են լինում կռահել, թե ինչ վարակ է խոցել օրգանիզմը: Մեր տեխնոլոգիայով նրանք հնարավորություն կստանան փնտրել գործնականում բոլոր տեսակի վարակները, անգամ ամենահազվադեպները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)