Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

Հայկական հետքերը Ռումինական Արճեշ քաղաքում

Գիտություն և Մշակույթ

Հայ ճարտարապետության հանճարը հայ մշակույթի փառքերից է, և այդ փառքով հայ ճարտարապետությունն աշխարհին ներկայացավ իր հրաշակերտ հայ եկեղեցիներով: Հայ ճարտարապետական ոճն իր ազդեցությունը տարածեց նաև ռումինական ճարտարապետության վրա: Այս պարագան ընդգծված է գրեթե բոլոր հին ու նոր գիտնական-հետազոտողների կողմից: Նրանցից առաջինը պրոֆեսոր Կր. Թոչիլեսկուն էր, ով հաստա տում էր այն «խնամությունը», որ գոյություն ուներ Ռումինիայի Արճեշ եկեղեցու ճակատի զարդարանքների և Հայաստանի հուշարձանների զարդարանքների միջև: Ուրիշ մի նշանավոր գիտնական՝ Պ. Փ. Հաշտեուն, հիացած լինելով Արճեշի եկեղեցու տարաշխարհիկ տեսարանից, նշում էր, որ այն շատ հայկական է, և նույնիսկ փորձում էր հաստատել, որ Վանի շրջանից գաղթած և եկած հայ վարպետների ձեռքով էր շինված եկեղեցին:

Նշանավոր ռումին պատմաբան Ա. Շվազին հաստատում էր, թե ստորին Դանուբի հովիտի մեջ կառուցված Գուրթեա դե Արճեշի, Թըրկովիշթեի, Տրակոմիրնայի եկեղեցիները չունեն ոչ մի զարդ, որ հայկական չլինի: Պրոֆեսոր Կ. Պալշը 1911թ. իր մի ուսումնասիրության մեջ նշում էր հայ ճարտարարվեստի ազդեցությունը Գոզիա վանքի եկեղեցու վրա: Մանրամասն ուսումնասիրությունից հետո Կ. Պալշը եզրակացրեց, որ Մոլդովիայի և Վալախիայի հուշարձանների զարդական ճարտարապետության սկզբնաղբյուրներն արևելյան են և հատկապես հայկական: Ճարտարապետական գծերի առանձնահատկությամբ և մանավանդ քանդակնե րի հարստությամբ պատերի արտաքին երեսների վրա Գուրթեա դե Արճեշի եկեղեցին և Տեալու վանքը շատ նմանություններ ունեն Հայաստանի ճարտարապետության զարդարվեստի հետ: Անշուշտ, դյուրին չէ ճշտել այն ճանապարհը, որտեղից հայկական արվեստը թափանցեց Ռումինիա: Ծագումը պետք է փնտրել Հայաստանի արվեստի մեջ:

Գուրթեա դե Արճեշի եկեղեցու հարուստ զարդաքանդակները հայկական մոտիվների իսկական հավաքածու են հանդիսանում: Գուրթեա դե Արճեշի եկեղեցին կառուցվել է 1512-1517թթ-ին՝ հարուստ զարդարանքով և գեղեցկությամբ, միակն է Եվրոպայի հարավարևելյան մասի մեջ գտնվող եկեղեցական կոթողներից: Եկեղեցական ճարտարապետության մեջ ուրույն տեղ գրավող Արճեշի վանքը շատ տպավորիչ է իր քանդակներով. պարանի նման պատերի գոտիներով, որոնք բաղկացած են շատ տարրերից հյուսված թելերից՝ մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ, նրանց վրայի տախտակներով և ստորին մասի վրա եղող՝ մեկը մյուսից տարբե ր հարուստ վարդազարդերով, եռակոնքերով, աղեղնակերպերով, որմնասյուներով, ծաղկաձև զարդերով, հյուսակներով, երկրաչափական կամ կենսաբանական զարդարանքներով, ծակոտին, ջղաձև և բարձրաքանդակներով կամ արտակարկառ ու առընթերադրված, որտեղ հարգված է համաչափությունը, համեմատությունը, պերճութունն ու նրբութունը, որտեղ քննադատ աչքն ու ոգին ոչինչ չի կարող գտնել ուղղելու ոչ մի ավելորդություն, ոչ մի պակասություն:

Գուրթեա դե Արճեշի վանքի հայկական ոճի մասին ժամանակին մատնանշումներ ու ակնարկներ են արել բազմաթիվ մասնագետներ: Աննկատ չենք կարող թողնել սկզբնական նմանությունները, որոնք գոյություն ունեն Մոլդովական կամարների համակարգի և Հայաստանի քարե ճարտարապետական կոթողների միջև. այն շատ պարզ երևում է նաև Սանահինի վանքի ժամատան մեջ՝ 10-13-րդ դարեր:

Հետաքրքրական է նմանությունը նաև մոլդովական քարե կլորաձև կամարների ութ աղեղներով ձևի և հայկական վանքերի ժամատան վեցական կիսաբոլոր աղեղներով ձևի միջև: Այս երկու համակարգերը՝ հայկական և մոլդովական, մեզ տարակուսական չպետք է թվան. հայկական մտքի ներմուծումով նրա մշակումը մոլդովական ճարտարապետության ձևերի վրա կարող է լինել տեղական ճարտարապետների և հայ գաղթական վարպետների համագործակցության արդյունքը, որ գոյություն ուներ Մոլդովայի մեջ 14-րդ դարում:

Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը
Ամենադիտված