«Ճոյտ»-ի որդին հիվանդանոց է վերադարձել
Հասարակություն
ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի որդին, ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ, շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ում:
Արմեն Հակոբյանը դուրս էր եկել հիվանդանոցից` մասնակցելու պայթյունի հետևանքով մահացած հորեղբոր հուղարկավորությանը: Նրա վիճակն այժմ բավարար է:
Օրերս Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում, լիցքավորման սարքից պայթյուն էր տեղի ունեցել: Հիվանդանոց էին տեղափոխվել երեք քաղաքացի` գազալցակայանի տիրոջ՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբայրը, որդին և աշխատակիցը:
Դժբախտ պատահարից հետո բժիշկներին չէր հաջողվել փրկել Հակոբ Հակոբյանի եղբոր` Արմեն Րաֆֆիկի Հակոբյանի կյանքը, ով ստացել էր 85 տոկոս այրվածք՝ շնչուղիների վնասմամբ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները