Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը 

Մայր Աթոռում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հնգօրյա նիստը

Հայաստան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ հունիսի 8-ին մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի' ԵՀԽ-ում համանախագահության առիթով: Նիստը բացվել է միասնական աղոթքով: Ընթեցվել է Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից մեկ հատված, ապա նիստի մասնակիցները լռության րոպեով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես են եկել ԵՀԽ կենտրոնական կոմիտեի մոդերատորներ դոկտոր Ագնես Աբումը և Սասիմայի միտրոպոլիտ պրոֆեսոր Գեննադիոսը:

Այնուհետև ժողովականներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Գոհունակությամբ ողջունելով ԵՀԽ գործադիր կոմիտեի հանդիպման շրջանակներում Քրիստոնեական եկեղեցիների շուրջ քառասուն ներկայացուցիչների ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում' Նորին Սրբությունը նշել է. «Մեր ժողովրդի և մեր երկրի կյանքում 2015 թվականը նվիրական է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առիթով Հայաստան այցելեցին կրոնական, պետական ու միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում և՝ հոգևոր ա ռաջնորդներ: Մենք խոր մխիթարություն ապրեցինք, երբ Մեր հոգևոր եղբայրները, բարեսեր անհատներ իրենց զորակցությունը բերեցին մեր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին և արտահայտելով իրենց նվիրվածությունը առանց բռնությունների աշխարհ կերտելու տերունապատվեր առաքելությանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի հանդեպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաև որպես ջանք և վճռականություն՝ պայքարելու մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցվել կրոնի և Աստծո անվան շահարկմամբ՝ որպես կրոնական ֆունդամենտալիզմի դրսևորումներ:

Այս պահին, երբ մենք այստեղ համախմբվել ենք' խթանելու էկումենիկ հարաբերությունները, քննարկելու Եկեղեցիների միասնական պատասխաններն աճող անհավասարության, աղքատության, պատերազմների վտանգի, կլիմայի փոփոխության և դրանց հետևանքների մասին, շատ քրիստոնյաներ, հատկապես, Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի այլ մասերում, կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հիշյալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելության մեջ: Տասնամյակներ առաջ ստեղծված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վաղուց ի վեր շահեկան դերակատարում է ստանձնել՝ նպաստելու աշխարհում մշտամնա խաղաղության ու արդարության հաստատման, ոճրագործություների կանխարգելման, ժողովրդավար ու իրավահավասար հասարակության կերտման գործին: Կառույց, որն իր ստեղծման առաջին իսկ օրերից ստանձնել է չափազանց պատասխանատու ու վեհ առաքելություն, որի հիմքում ընկած են քրիստոնեական սերն ու համամարդկային արժեքները»:

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և նրա Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Թվայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն մշտապես ցուցաբերվող բազմակողմանի աջակցության համար, որ դրսևորվել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրված ջանքերում: «Գոհունակությամբ պիտի նշենք, որ 100-ամյակի միջոցառումներին մեր աղոթքներին միացան բազմաթիվ հոգևոր առաջնորդներ ու էկումենիկ կառույցների ղեկավարներ: Ի թիվս բազմաթիվ օտարերկրյա հյուրերի՝ ներկա էին Եկեղեցիների համաշխա րհային խորհրդի, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի, Ամերիկայի եկեղեցիների ազգային խորհրդի գլխավոր քարտուղարները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև առաջիկայում Ժնևում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքո»,- ասել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն առանձնացրել է քրիստոնյաների կյանքում հաճախ տեղ գտնող տարաձայնությունները, կարևորել մարդկությանը հուզող հիմնախնդիրների վերաբերյալ քրիստոնեական աշխարհի միասնական դիրքորոշումը և դրանում էկումենիկ համագործակցության անհրաժեշտությունը: «Սիրելիներ, Դուք Հայաստան եք ժամանել աշխարհի տարբեր երկրներից և ներկայացնում եք Քրիստոսի եկեղեցու տարբեր ճյուղերը: Ձեզ բարի գալուստ ենք մաղթում մի երկրում, որն ունի հազարամյակների պատմություն, հինավուրց կրոն ու հարուստ մշակույթ: Այստեղ ապրում է հյուրընկալ մի ժողովուրդ, ով մեծապես կարևորում է համերաշխությունն ու համագործակցությունը կրոնների ու քաղաքակրթությունների միջև: Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Թող բոլորը մեկ լինեն, … որ աշխարհը հավատա» (Հովհ. ԺԷ 21): Քրիստոս է եկեղեցու գլուխը, իսկ մենք, լինելով Նրա հիմնադրած եկեղեցու մարմնի անդամները, ամենայն պարտավորվածությամբ ու սրբությամբ պիտի պատասխանատու լինենք ոչ միայն ինքներս մեր առջև, այլև մեր եղբայրների, որպեսզի կատարած լինենք մեր Տիրոջ պատգամը՝ սիրել միմյանց այնպես, ինչպես Նա մեզ սիրեց:

Ցավոք, քրիստոնյաների կյանքում երբեմն տեղ գտնող տարաձայնությունները, անհաշտ մրցակցության դրսևորումները ստվերում ու խոչընդոտում են այն տեսլականը, որի համար Եկեղեցին աղոթում է և որին ձգտում է էկումենիկ համագործակցության և երկխոսության միջոցով: Այս նպատակով է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հույսով ու լավատեսությամբ է հետևում եկեղեցիների միջև հարաբերությունների զարգացմանը՝ ավելի զարկ տալու համար համատեղ կրթական և սոցիալական ծրագրերին, հիմնախնդիրների վերաբերյալ մեր միասնական դիրքորոշման արտահայտմանը: Կամոքն Աստուծո էկումենիկ երկխոսության ու գործակցության փորձառությունը նոր հեռանկար է ստեղծել ամենքիս համար, երբ Քրիստոսի եկեղեցու տարբեր անդամներ կարողանում են ըմբռնումով մոտենալ միմյանց տարբերություններին և կենտրոնանալ ընդհանրությունների վրա»,- նշել է Նորին Սրբությունը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ մաղթել է, որ Բարին Աստված արդյունավոր աշխատանք պարգևի գործադիր վարչության ժողովին՝ ի նպաստ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների զորացման և աշխարհը հուզող համապարփակ խնդիրների հաղթահարման:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներին
Ամենադիտված