«Բորուսիան» ընկերական խաղ կանցկացնի «Յուվենտուսի» հետ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը ընեկարական հանդիպումներ կանցկացնի: Դորտմունդցիները կխաղան «Team Gold» -ի հետ, որի կազմում ընդգրկված կլինեն լողափնյա վոլեյբոլի օլիմպիական չեմպիոն Յոնաս Ռեկերմանը, լողորդ Թոմաս Լուրցը և այլքը:
Բացի դա՝ թիմը Տուխելի գլխավորությամբ ընկերական հանդիպում կանցկացնի նաև Իտալիայի չեմպիոնների և Չեմպիոնների լիգայի արծաթե մեդալակրի` Թուրինի «Յուվետուսի» հետ: Մարզական հավաքի շրջանակներում այդ ընկերական խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին:
Սա կլինի դորտմունդցիների վերջին ընկերական հադիպումը մրցաշրջանին նախապատրաստվելիս, քանի որ հուլիսի 30-ին դորտմունդցիները արդեն կսկսեն խաղը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ