Ապակու հանքակուտակներ են հայտնաբերվել Մարսի խառնարաններում
Գիտություն և Մշակույթ
Գիտնականները Մարսի վրա ապակու հանքակուտակներ են հայտնաբերել հնագույն հարվածական խառնարաններում, դա թույլ է տալիս ուսումնասիրել, թե ինչպիսին է եղել կարմիր մոլորակն անցյալում և, հնարավոր է՝ ստանալ հնում մոլորակի վրա կյանք եղել է արդյոք հարցի պատասխանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում են գիտնականնե րը Journal Geology-ում հրապարակված հոդվածում:
Ապակիացած վիթխարի տարածություններ են գրանցվել NASA-ի Mars Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի միջոցով Մարսի դիտարկումների ընթացքում: Ապակու նման հաքակուտակներ գոյանում են մոլորակի վրա խոշոր երկնային մարմինների անկման հետևանքով, որոնց հետ բախվելիս առաջանում է վիթխարի քանակությամբ էներգիա, և բախման վայրում գետինը բառացիորեն հալվում է:
«Այդ գոտիները (որտեղ հայտնաբերվել է ապակին – խմբ.) կարող են լինել մեր ապագա հետազոտությունների թիրախները»,- ասել է NASA-ի մոլորակների ուսումնասիրման ստորաբաժանման ղեկավար Ջիմ Գրինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)