ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Արցախ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, լիագումար նիստին նորընտիր խորհրդարանի հավանությանը կներկայացվի կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ին:
Այնուհետեւ խորհրդարանի նախագահը խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է խորհրդարանում այլ երկրների հետ բարեկամական խմբերի վերաձեւավորման եւ քաղաքական գործունեության հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան