Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը 

Լայնացվում է Մեղրու լեռնանցքով անցնող միջպետական ճանապարհը

Հայաստան

Միջպետական ճանապարհի (Մ2)' Քաջարանից 10կմ հեռավորությամբ մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածում՝ ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա, ճանապարհի լայնացման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգման համար այս ճանապարհահատվածի ընտրությունը պատահական չէ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականներին, դրա վերակառուցումը խիստ անհրաժեշտություն էր, այն ունի նաև ռազմավարական կարևոր նշանակություն. այստեղով են անցնում Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծանրաքարշ մեքենաները:

Ճանապարհը վերակառուցվում է պետական բյուջեի միջոցներով: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով, ում ղեկավարությամբ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքները, պետք է շտապել, արագ ավարտել գործը, քանի որ օգոստոսի վերջին արդեն այստեղ սկսվում են տեղումներ, նաև՝ ձյան և կարկուտի տեսքով։ «Պետք է շտապենք, բայց ոչ որակի հաշվին»,- ընդգծել է Ազատ Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ հիմնանորոգումից հետո ճանապարհը մոտ երկու մետրով կլայնանա։ «Լայնացումները հիմնականում կողնակների, կորերի հաշվին է լինելու, ասֆալտապատ մակերեսն էլ 6մ 20սմ կկազմի»։

Հիմնանորոգվող 4.3 կմ ճանապարհահատվածի ներքևի մասում կառուցվում է նաև հենապատ՝ հատկապես մեծ բեռնատարների և ուղևորափոխադրող ավտոբուսների շրջադարձի շառավիղը մեծացնելու համար: «Եթե հիմա 7-8 մետր է շառավիղը, կառուցումից հետո այն կդառնա 11-12 մետր»,- մանրամասնել է Ազատ Գասպարյանը։

Այս աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաև ճանապարհահատվածի հողային պաստառի վերականգման, ջրահեռացման համակարգի, իջատեղերի և մուտքերի վերակառուցման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի Ծիգ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը, ով տեղում հետևում է աշխատանքների ընթացքին և որակին, ներկայացնելով ճանապարհի վիճակը, նշել է, որ ճանապարհին գտնվող ջրթող խողովակները կիսով չափ լցված են եղել հողով, վնասված են եղել գլխամասերը, քայքայված՝ մուտքերը, ելքերը, ամրացումները։

Հիմնանորոգման ընթացքում անհրաժեշտություն կա ճանապարհի որոշ հատվածներում նոր խողովակներ տեղադրել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցել հենապատ։ Որպեսզի հիմնանորոգվող ճանապարհն էլ ավելի երկար ծառայի, Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը ձեռք է բերել գեոգրիտե ծածկ:Այն հատուկ նյութից պատրաստված ցանց է, որը 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից առաջ փռվելու է ամբողջ ճանապարհահատվածով՝ ապահովելով ասֆալտապատ վերին շերտի ամրությունն ու երկարակեցությունը:

Ընկերությունն ունի նաև գործարան, որտեղ տեղի է ունենում ասֆալտի արտադրման ավտոմատացված գործընթացը: 6 տասնամյակից ավելի պատմություն ունեցող գործարանն այսօր աշխատանքով է ապահովում 100 մարդու՝ իրականացնելով ճանապարհների հիմնանորոգում և պահպանում, քաղաքացիական և ռազմական նշանակության օբյեկտների շինարարություն, խճաքարի, բետոնի, ասֆալտբետոնի, երկաթբետոնե կառուցվածքների արտադրություն, օգտակար հանածոների մշակում:

«Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» (ՃՇՇՁ) ՍՊ ընկերությունն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ունեցած հաջողությունների համար այս տարվա մարտին ՀՀ կառավարության կողմից արժանացել է մրցանակի: Ազատ Գասպարյանը, ով ընկերության ղեկավարն է արդեն 19 տարի, նշել է, որ իրենց առաջնային գործն ու առաքելությունն ամառ թե ձմեռ այս ճանապարհահատվածում անվտանգ երթևեկություն ապահովելն է: «Մենք հիմնական ուշադրությունը դարձնում ենք ճանապարհի շահագործմանը, առավել ևս՝ ձմեռային պահպանության ընթացքում: Ձմեռը շատ խիստ է լինում լեռնանցքում: Պատահում է՝ օրերով բուք է լինում, ձյուն է լինում, բայց սահմանված հերթապահության շնորհիվ, հագեցված տեխնիկայի ու անհրաժեշտ չափով կուտակված աղ-ավազի շնորհիվ թույլ չենք տալիս, որ ճանապարհահատվածը թեկուզ մեկ ժամ դառնա ոչ երթևեկելի»:

Ճանշինի կողմից տեղադրված շինարարական աշխատանքների մասին զգուշացնող նշանները երկու-երեք ամսից կփոխարինվեն ճանապարհային այլ նշաններով, կավելացվեն մետաղական արգելափակոցները: Միջպետական այս ճանապարհահատվածով երթևեկող վարորդներն էլ հնարավորություն կունենան ճանապարհային փոսերը շրջանցելու փոխարեն հիանալ ճանապարհամերձ բարձունքների գեղեցկությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներին
Ամենադիտված