Իբրահիմովիչը համաձայնել է վերադառնալ «Միլան»
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայնել է տեղափոխվել «Միլան». տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ շվեդ ֆուտբոլիստը բանակցել է միլանյան ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ և վերադառնալու ցանկություն հայտնել:
Ակումբը պատրաստ է 33-ամյա հարձակվողին տարեկան 7 մլն եվրո վճարել: Ակնկալվում է, որ առաջիկայում իտալական կողմն առաջարկ կանի փարիզյան թիմին:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Միլանում հանդես է եկել 2011-12թթ.:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ