Հուսով եմ՝ Ալենիչևի գալով «Սպարտակում» կսկսվի նոր դարաշրջան. Սիմոնյան
Սպորտ
Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է Դմիտրի Ալենիչևին, ով կզբաղեցնի Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնը և նշել.
«Գլխավոր մարզչի պաշտոնում Ալենիչևի նշանակմանը կողմ եմ: Հեռանկարային մարզիչ է: Նա օգտագործում է կոմբինացիոն խաղը: «Արսենալն» իր ղեկավարությամբ լավ ֆուտբոլ է խաղում: Կարևոր է նաև այն, որ նա սպարտակցի է: Նա, «Սպարտակ» գալով, իր հետ կբերի գեղեցիկ ու հարձակողական ֆուտբոլ: Հուսով եմ, որ Ալենիչևի գալով «Սպարտակում» կսկսվի նոր դարաշրջան»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ՏԱՍՍ-ի տեղեկությունների համաձայն՝ Դմիտրի Ալենիչևը նշանակվել է մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ և ստորագրել է երկու տարվա պայմանագիր:
42-ամյա ռուս մարզչի պայմանագիրը կարող է երկարեցվել ևս մեկով: «Սպարտակը», սակայն, պաշտոնապես այդ մասին չի հայտարարել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ