Հրաբխի խառնարան՝ գրիլի փոխարեն, կամ էքստրեմալ խորոված
Այլ
Իսպանիայի ռեստորաններից մեկը գտնվում է հանգած հրաբխի գագաթին, որի գեոթերմալ ջերմությունն օգտագործում են կերակուրների պատրաստման համար: Ավագ խոհարարի խոսքով՝ ռեստորանում ամբողջ միսը պատրաստվում է խառնարանից մի քանի մետր բարձրության վրա տեղադրված կրակարանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
«Ջերմաստիճանը հասնում է 360 աստիճանի, իսկ խորությունը 7 մետրի: «էլ Դիաբլո» ռեստորանի համար ամբողջ միսը մենք տապակում ենք այստեղ»,- ասել է նա:
Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է 1824 թվականին. այս պահին այն համարվում է հանգած: Խառնարանի վրա գրիլի վանդակ տեղադրելու համար խորհրդակցություններ են անցկացվել գիտնականների և հրաբխագետների հետ: Արդյունքում կառուցվածքը պատրաստել են հրաբխային բազալտի ինը շերտով:
Ռեստորանը գտնվում է Իսպանիայի Լաս Պալմասի նահանգի Լանսարոտե կղզում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել